ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներն օդ են բարձրացել՝ ուղեկցելու քաղաքացիական ինքնաթիռներին Ֆլորիդայի Փալմ Բիչի վրայով ոչ թռիչքային գոտում, որտեղ գտնվում է նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքը, հաղորդում է Newsmax հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի են ունեցել շաբաթ օրը կեսօրին մոտ։
«F-16 կործանիչներն ուղեկցել են երեք քաղաքացիական ինքնաթիռ, որպեսզի դրանք լքեն տարածքը»,- ասվում է հրատարակության մեջ։
Նշվում է, որ կործանիչներից մեկը ստիպված է եղել նույնիսկ կրակային ազդանշան տալ։ Երեք ինքնաթիռներն էլ ապահով լքել են արգելված տարածքը, պարզաբանել է հեռուստաալիքը։
--00—ՅՄ