ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ադրբեջանը չի մասնակցի սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին: Այս մասին գրել է РИА Новости-ն։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը: Սպասվում է, որ առաջին համատեղ զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս 2020»-ի շրջանակում: Թե ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, դեռևս չի հստակեցվում:
«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին: Վերը նշված զորավարժություններին ծրագրվում է ուղարկել երկու զինծառայող` որպես դիտորդ»,- գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
-- 00—ՄՀ