Այսուհետ հնարավոր կլինի հայտնաբերել ցանկացած մակերեսի վրայի թմրամիջոցի հետքերը․ սարքավորում է գնվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

նկար

Կառավարության աջակցությամբ արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարք։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ սարքի միջոցով Կենտրոնում կկատարվեն նոր հետազոտություններ ու փորձաքննություններ։ Գերժամանակակից այս սարքավորումը  հնարավորություն կտա Կենտրոնի փորձագետներին հետազոտել և հայտնաբերել ցանկացած մակերևույթի վրա առկա թմրամիջոցի հետքերը՝ հագուստ, ցանկացած որակի թուղթ, նույնիսկ թղթադրամ։

Սարքի մեծ հնարավորությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել տեսանելի և անտեսանելի հետքերի հայտնաբերումը և դրանց որակումը որպես թմրամիջոց, ինչն էլ իր հերթին հետագայում կօգնի իրավապահ մարմիններին ապացուցել անձի շփումը՝ անմիջական կապը թմրամիջոցների հետ։

--00—ԼՄ