Մեղրիում կասեցվել է գինու արտադրամասն արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

կո

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները «Նռավան» ՍՊԸ-ում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։

  Մասնավորապես՝

 - արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,

- սանհանգույցը, լվացարանները ապահոված չեն եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու միջոցներով, սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,

- պատերի մակերևույթները, առաստաղները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

- չի եղել անձնակազմի համար հանդերձարան, ինչպես նաև խմելու ջրի անխափան ջրամատակարարում,

- ճզմիչ սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

 ✅ Գինու արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

--00—ԼՀ