ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին այսօր «Միլան»-ի դեմ կայանալիք խաղում խաղադաշտ դուրս կբերի հնարավոր ամենաուժեղ կազմը՝ Բենժամեն Պավարի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։ Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է sempreinter.com-ը։
«Ներաձուրիները» ձգտում են վրեժ լուծել, քանի որ ընթացիկ մրցաշրջանում արդեն երկու անգամ պարտվել են «Միլան»-ին՝ Սերիա Ա-ում և Իտալիայի Սուպերգավաթում։ Բացի այդ, «Ինտեր»-ը 3 միավորի կարիք ունի՝ «Նապոլի»-ի վրա ճնշում պահպանելու համար։
Հաղորդվում է, որ կիսապաշտպանների գծում գլխավոր կասկածը Հաքան Չալհանօղլուի ֆիզիկական պատրաստվածությունն է։ Եթե նա չկարողանա խաղալ, նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Քրիստիան Ասլանին։
Հենրիխ Մխիթարյանն ու Նիկոլո Բարելան կլինեն մեկնարկային կազմում։
Դարպասում կլինի Յան Զոմերը, պաշտպանության գծում՝ Բենժամեն Պավարը, Ստեֆան դե Վրեյն ու Ալեսանդրո Բաստոնին։
Եզրերում կխաղան Ֆեդերիո Դիմարկոն և Դենզել Դումֆրիկը, իսկ հարձակման գծում՝ Մարկուս Թյուրամն ու Լաուտարո Մարտինեսը։
Միլանյան դերբին այսօր է՝ փետրվարի 2-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։
--00—ՍՊ