Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կկատարվի Անանիա Վարդապետի վերջին օծումը և թաղման կարգը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

ՍՍ
 Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կկատարվի Կիլիկիո Ուխտյալ միաբանության հայր սուրբ Անանիա Վարդապետի վերջին օծումը և թաղման կարգը․
 
«Երեքշաբթի, 4 Փետրուար 2025-ի առաւօտեան ժամը 09։30-ին, Այնճարի Սուրբ Պօղոս Եկեղեցւոյ մէջ տեղի պիտի ունենայ վախճանեալ հայր սուրբին վերջին օծման արարողութիւնը։
 
Ապա, տեղւոյն վրայ ցաւակցութիւններ ընդունելէ ետք, մարմինը պիտի փոխադրուի Անթիլիասի Մայրավանք, ուր, կէսօրէ ետք ժամը 02։30-ին, պիտի կատարուի Գերեզմանի Կարգը եւ հայր սուրբին մարմինը պիտի ամփոփուի «Զարեհեան» միաբանական յուշարձան-դամբարանին մէջ։
ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԵՑԻ»։ 

--00—ՍՊ