Գեղարքունիքում հրդեհ է բռնկվել, հրշեջները պայքարում են կրակը անտառ չհասնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

դդ

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ՝ հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, քաղաքացիների և Թթուջրի գյուղապետարանի աշխատակիցների հետ պայքարում են Թթուջուր բնակավայրի անտառամերձ հատվածում առաջացած կրակի դեմ։

Shamshyan-ի հաղորդմամբ՝  մեծ դժվարությամբ են մարդիկ աշխատում, քանի որ քամին իր սև գործն է անում, իսկ կրակը բռնկվել է խոտածածկ տարածքից և հասնում է անտառամերձ հատված։

Այս պահին հրշեջները, պարեկները, քաղաքացիները ու գյուղապետարանի աշխատակիցները շարունակում են կանխել կրակի տարածումը։
 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
--00—ՍՊ