Երևանում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել, օգնության է հասել հրշեջների 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

s

 

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասի տներից մեկում ծուխ է նկատվում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված տան նկուղում առաջացած կրակի տարածումը կանխել են բնակիչները, ապա՝ մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 


--00—ՍՊ