Մերժում Լոկոմոտիվից. Թիկնիզյանը կրկին չի տեղափոխվում Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

ss

«Լոկոմոտիվը» հրաժարվել է պաշտպան Նաիր Թիկնիզյանին բաց թողնել «Լեգանես»։ Այս մասին Championat-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Իսպանական ակումբը առաջարկել է վճարովի վարձակալություն հետագայում խաղացողի ձեռքբերման իրավունքով, սակայն ստացել է մերժում։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt պորտալի ներկայացրած տեղեկատվության՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։

Armsport
--00—ՍՊ