ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Նա հիշեցրել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի պայմաններից մեկը նախատեսում է, որ ազատ արձակվելուց հետո բանտարկյալները չպետք է մնան Պաղեստինի հողերում:
--00—ՍՊ