Ի՞նչ կլիներ, եթե ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձեռնմուխ չլինեին Ղարիբ Բաբայանի «գործին»․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

ֆֆ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Ի՞նչ կլիներ, օրինակ, եթե ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձեռնմուխ չլինեին Ղարիբ Բաբայանի «գործին»: Թերեւս ոչինչ: Ավելին, Հանրապետության հրապարակում երգող ադրբեջանցիների թեման պարզապես կմարեր, ինչպես լինում է գործնականում՝ միշտ: Եվ ավելին, այն գուցե արդեն իսկ մարման փուլում էր, իսկ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն պարզապես առատ յուղ լցրեցին «մարող կրակին»:

Չէի՞ն պատկերացում հնարավոր հանրային էֆեկտը: Ես շատ հեռու եմ մտքից, թե՝ չէին պատկերացնում: Հետեւաբար կառաջանա հարցը՝ ուրեմն ինչու՞ լցրեցին այդ «յուղը»: Հանրային մի շատ մեծ շրջանակ համոզված է, որ դա պարզապես Ադրբեջանի ուղղակի, թե անուղղակի պահանջ է: Այսինքն, կամ գուցե եղել է հենց կոնկրետ դեպքի առնչությամբ պահանջ, կամ առկա է Բաքվի հայտնի դիրքորոշումը, որի շրջանակում էլ փորձ է արվում թույլ չտալ «վրիպում» եւ այսպես ասած «առիթ չտալ» Ադրբեջանին:

Չգիտեմ, բայց փաստացի ստացվում է, որ Ադրբեջանին «առիթ չտալու» համար, դե ֆակտո առիթ տրվեց ակտիվ հանրությանը՝ Ղարիբ Բաբայանի կալանք թույլ չտալու թեկուզ լոկալ հաջողությամբ ոգեւորվելու առիթ: Դա տրվեց կամա, թե ակամա, չեմ կարող դատել, բայց

ըստ իս, այդուհանդերձ նախօրեին երեկոյան-գիշերը ծավալվեց բավականին բազմաշերտ ու բարդ մի գործընթացի դրվագ, շատ անհայտներով: Ինքս ուշադրություն կդարձնեի նաեւ հանգամանքին, որ դա տեղի ունեցավ փաստորեն Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգտոն այցի ճանապարհին: Այնտեղ արդյո՞ք սպասվում են ինչ որ քննարկումներ ու շփումներ, ոչ հանրային իհարկե:

Ի դեպ, ուզում եմ ուշադրության արժանացնել մի շատ նուրբ հանգամանք: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 1-ի առավոտյաան տեսանյութ հրապարակեց օդանավից, որտեղ շնորհակալություն էր հայտնում իր ծննդյան տարեդարձը հիշողներին ու շնորհավորողներին, ասելով, որ «ճանապարհին երկար ժամանակ չի ունենա ինտերնետ հասանելիություն»:

Ինչի՞ համար էր այդ հիշատակումը, ակնարկելու համար, որ Նիկոլ Փաշինյա՞նն էլ օրվա ընթացքում «երկար ժամանակ լինելու է անհասանելի»: Արդյո՞ք անուղղակի ստեղծել թափանցիկ տողատակ-կանխավարկած՝ ավելի ուշ կատարվելիք իրադարձություններին նրա «անիրազեկության» մասին»:


--00—ՍՊ