Բարենպաստ պայմաններ են ստեղծված բիզնես վարելու համար․ ԵՏՀ-ն նշում է կազմավորման 13-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

DD

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ԵՏՀ կազմավորման 13-ամյակի կապակցությամբ։ Նշվում է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությյան մեջ։

Հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը նշել է, որ 2012 թվականին ստեղծման պահից ԵՏՀ-ն միավորման մասնակից երկրների հետ համատեղ աշխատում է ԵԱՏՄ-ի հիմքում դրված և Եվրասիական տնտեսական ինտեգրման առաջանցիկ զարգացմանն ուղղված հիմնարար սկզբունքների իրագործման ուղղությամբ:

 ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է պատկառելի նորմատիվ-իրավական բազա, սահմանվել են տնտեսության տարբեր ոլորտներում երկարաժամկետ առաջնահերթություններ, գործում են բարենպաստ պայմաններ բիզնես վարելու և քաղաքացիների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու համար: Ինչպես ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, հանձնաժողովն իր աշխատանքում հետագայում ևս առաջնորդվելու է հնգյակի պետությունների քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես նաև Միության շրջանակներում տնտեսական աճի համար պայմանների բարելավմանը նպաստելու նպատակով:


--00—ՍՊ