ՌԴ-ում 670 հզ․ ապօրինի ներգաղթյալ կա, մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրավական կարգավիճակի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

ս

Ռուսաստանի տարածքում անօրինական կերպով գտնվում է 670 հազար մարդ, նրանց մոտ կեսը կանայք և երեխաներ են: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հետ զրույցում հայտարարել է ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:.  

«Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը նրանք իրավունք ունեն դիմել պրոֆիլային գերատեսչություններին և ներքին գործերի մարմիններին՝ իրենց իրավական կարգավիճակի հարցը կարգավորելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։ 

Եթե իրավական կարգավիճակը չհաջողվի կարգավորել, օտարերկրյա քաղաքացիները ստիպված կլինեն լքել Ռուսաստանը, եզրափակել է Գորովոյը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


--00—ՍՊ