ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«ՔԱՂԱՔԱՑԻ փաստաբանների մասին
«ՔԱՂԱՔԱՑԻ փաստաբանների մասին
Երեկվանից շատ խոսվեց, շատ գրվեց արցախցի մեր հայրենակից Ղարիբ Բաբայանի կալանքի դատավարության հետ կապված։
Իհարկե, առաջին հերթին գնահատականի խոսք մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք հակառակ ուշ գիշերին, խիստ սառը եղանակին, շտապել էին Աջափնյակի դատարանի առաջ իրեց զորակցությունը հայտնելու:
Բայց կուզեմ առանձնացնել մի կարևոր դրվագ։
Առաջին իսկ պահից, երբ հայտնի դարձավ, որ մեր հայրենակցին տանում են կալանքի, ընտանիքի հետ կապ հաստատելուց հետո հայտնի դարձավ, որ նա ունի փաստաբան, բայց փաստաբանական ընտանիքի անդամներն անմիջապես իրենց պատրաստակամությունը հայտնեցին պաշտպանական աջակցություն մատուցելու։
Թեև ոչ աշխատանքային ուշ ժամ էր, իմ լավ բարեկամ Աբգար Պողոսյանը շտապեց դատարան ու ստանձնեց համափաստաբանությունը։ Մինչև մենք ևս հասանք դատարանի մուտքի մոտ, արդեն տարբեր փաստաբաններ իրենց ծառայությունն էին առաջարկել և շատերը մինչև ուշ գիշեր ժողովրդի հետ մնացին դատարանի մոտ։
Սա կարևոր մի հանգամանք է, որը պատկերացում է տալիս, թե այս 4 , 5 տարիների ընթացքում դիմադրության պայքարի ժամանակ մեր հարյուրավոր զինակիցների, կուսակցական ընկերների, քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար ինչպես են պայքարել փաստաբանները անվարձահատույց, օրերով, շաբաթներով, ամիսներով դատարանների դահլիճներից ու ոստիկանատներից դուրս չգալով։
Կրկին ու կրկին շնորհակալություն ենք հայտնում փաստաբաններին։ Նրանց իրավունքներն այսօր իշխանությունները փորձում են հնարավորինս սահմանափակել, հարկային տեռորի ենթարկել , որի դեմ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ » խմբակցությունները համատեղ դիմել են Սահմանադրական դատարան»։
--00—ՍՊ