Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

 

WW
Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
 
«Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում:
 
Վստահ եմ, որ մեր մարզիկները լավագույնս հանդես կգան։
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է։
Հաջողություն բոլոր մասնակիցներին»,- նշել է նա։ 

 

--00—ՍՊ