Թուրքիան նախատեսում է կառուցել Վրաստանի հետ երկաթուղի, ՀՀ-ի հետ ենթակառուցվածքի զարգացման խոսք չկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

s

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Հունվարին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենք նախատեսում են կառուցել Անկարան Վրաստանին միացնող արագընթաց երկաթուղի։

Ըստ ներկայացված ծրագրի՝ նոր երկաթուղին պետք է անցնի սևծովյան ափամերձ գոտիով՝ ներառելով Սամսուն, Օրդու, Տրապիզոն և Ռիզե քաղաքները (տե՛ս կից քարտեզը)։ 
Նախատեսվում է նաև թուրքական Մերսին քաղաքը սիրիական Հալեպին միացնող երկաթուղու վերակառուցում։

Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի հետ որևէ ենթակառուցվածքի զարգացման մասին խոսք չկա (օր.՝ Կարս-Գյումրի երկաթուղու), ինչում մեզ փորձում են համոզել Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները՝ պնդելով, թե իբր այն «հայ-թուրքական բանակցությունների» օրակարգում է»։


--00—ՍՊ