Կոտայքի մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց․ վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

gg

 

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 
 

--00—ՍՊ