ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Իրանի պաշտպանական ներուժի և տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը նախատեսված է ոչ թե պատերազմելու, այլ երաշխիքի համար, որ ոչ մի երկիր չի համարձակվի ոտնձգություն կատարել Իրանի տարածքի նկատմամբ և նույնիսկ չի էլ մտածի դրա մասին: Նման հայտարարություն է արել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է IRNA-ն։
«Նախկինում թշնամիները հեշտությամբ կարող էին ոտնձգություն կատարել մեր երկրի նկատմամբ, բայց այսօր Իրանում ձեռք բերված ռազմական և պաշտպանական բարձր հզորության շնորհիվ նրանք այլևս չեն կարող նույնիսկ մտածել Իրանի տարածքի նկատմամբ ոտնձգության մասին», - ասել է այդ երկրի նախագահը:
--00—ՍՊ