ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է հայկական ծիրանափողի մերօրյա վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը։ «Երիտասարդության շրջանում մշտապես հետաքրքրություն եղել է դուդուկ նվագարանի հանդեպ, բայց, ցավոք, մենք ունենք ազգային նվագարաններ, որոնց պահպանման համար պետական քաղաքականություն պետք է վարվի, միասնական քայլեր ձեռնարկվեն, ոգևորեն երիտասարդներին, որ այդ նվագարաններն ապրեն», - նշում է Կամո Սեյրանյանը, խոսելով մշակութային պետական քաղաքականության կարևորության մասին։
Անդրադառնալով վերջին շրջանում պետական հաստատությունների ու թատրոնների անվանումներից ազգային բառի հեռացման խնդրին, արտիստը նշում է․ «Դարերով հենց այդ ազգայինն է պահպանել մեզ, պետություններ են լուծարվել, բայց մեր ազգայինը մնացել է, սխալ է այդ որոշումը»։
Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև բլոգ վարելու, դստեր՝ երգչուհի Սեդա Սեյրանյանի պրեդյուսինգով զբաղվելու և աստղաբաշխական հոնորարներով հանդես գալու լուրերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան