ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պատվիրակությունը՝ քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկի գլխավորությամբ, փետրվարի 3-ին կայցելի Մոսկվա: Ադ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատվիրակության աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը բանակցություններ է ծրագրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Նախօրեին Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ռուսաստանցի Ալեքսանդր Տրուֆանովին և Դոնբասի բնակիչ Մաքսիմ Հարկինին Գազայի հատվածից դուրս բերելու ջանքերը: Ընդհանուր առմամբ, Գազայում գերության մեջ են մնում երկու ռուսաստանցիներ, որոնք ՌԴ քաղաքացիություն են ստացել արդեն գրավումից հետո։ ՀԱՄԱՍ-ում խոստացել են նրանց ազատել առաջնահերթ կարգով, բայց միայն Իսրայելի հետ գործարքի շրջանակներում։
--00—ՍՊ