ՀՀ-ում Արցախից տեղահանված մշակութային ոլորտի 1400 մասնագետ կա, որից 90-ն է աշխատում, 250-ը գաղթել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

2023թ. տեղահանումից հետո Արցախի մշակութային, հասարակական, քաղաքական ոլորտների տարբեր ներկայացուցիչներ փորձում են Հայաստանի Հանրապետությունում շարունակել իրենց գործունեությունը՝ գոնե այս կերպ պահպանելով Արցախից իրենց հետ բերածն ու ժառանգածը։

«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկմանն անդրադարձել ենք արցախյան ոչ նյութական ժառանգության պահպանման խնդրին։ Արցախյան ոչ նյութական ժառանգության անմիջական կրողներին՝ Արցախում ձևավորված մշակութային կոլեկտիվներին, միավորել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Մեր զրուցակցի՝ համանուն կազմակերպության ղեկավարի խոսքով, միայն այդ արժեքների, մեր ինքնության պահպանմամբ կարող ենք հասնել հավանական վերադարձին։

«Չնայած իրավիճակին, տեղահանվելիս մշակութային խմբերն իրենց հետ բերել են որոշակի նյութատեխնիկական բազա, բեմական հագուստ, երաժշտական գործիքներ, ինչը և թույլ է տվել արագ ինքնակազմակերպվել», - նշում է Ապրես Մարգարյանն ու հավելում. «Փաստացի, ունենք մշակութային գործիչների մեծ ներուժ, որը պիտի ծառայեցվի Հայաստանի Հանրապետությանը»։

Արցախյան ոչ նյութական ժառանգության պահպանման կարևորության մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մարիաննա Բաղունց