Արևմուտքը ձգտում է ՌԴ-ին, Իրանին, Չինաստանին հեռացնել սիրիական հարցի կարգավորման աջակցությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

գ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը ձգտում է Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին հեռացնել սիրիական հարցերի կարգավորման արտաքին աջակցության գործընթացից: Սերգեյ Լավրովը Վալդայ միջազգային բանավիճային ակումբում մերձավորարևելյան 14-րդ համաժողովի ժամանակ հավելել է․

«Արևմուտքը թելադրում է այդ քաղաքականությունը և, ըստ էության, բացահայտում է իր մրցակիցներին երկրորդական դիրքեր դուրս մղելու իր ծրագիրը»։ Նա շարունակել է. «Սիրիայի նոր իշխանությունները և խմբերը, որոնք այդ կառույցի մաս էին կազմում, լավ երկխոսություն և փոխըմբռնում չեն ունեցել»: 

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է․ «Սիրիայի նոր կառավարությունը բախվում է որոշ խնդիրների, այդ թվում՝ նրա, որ ներսիրիական երկխոսությունն այնքան էլ լավ չի ընթանում»: Նա ընդգծել է. «Անհրաժեշտ է նաև նպաստել Սիրիայում կառուցողական ազգային երկխոսությանը, այլ ոչ թե ձգտել ստանալ աշխարհաքաղաքական առավելություններ, (նոր կառավարությունը) պետք է մտածի սիրիացի ժողովրդի ապագայի մասին»:

 Լավրովը նաև նշել է․ «Մոսկվան ազդանշաններ է ստանում, որ խնդիրներ են առաջանում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնագրի կատարման հետ կապված»:
 

--00—ՍՊ