ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայում ձերբակալվել է 350 մարդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։
Նախօրեին Ստամբուլում և Անկարայում, ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ ականատեսների՝ որոշ դեպքերում իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, իսկ ուսանողները կոտրել են երկաթե բարիկադները:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցին 300 հազար մարդ է հավաքվել։ Քաղաքական գործիչը զգուշացրել է իրավապահ մարմիններին արցունքաբեր գազ չօգտագործել։ Երլիքայան ավելի վաղ հայտնել էր, որ բողոքի ցույցերի ժամանակ 97 մարդ է բերման ենթարկվել՝ զգուշացնելով սադրանքների և վանդալիզմի մասին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ