ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին արձակուրդ է տրամադրվել:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 15-25-ը ներառյալ:
2. Սեդրակ Թևոնյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը:
--00—ԻԴ