Լարսը դեռ փակ է բեռնատարների համար․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

բեռնատար

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Արագածոտնի, Աշոցքի և Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կապան, Գորիս, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում և Մեղրու սար կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ