ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ղրղզստանի Իսիկ Կուլի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր Ղրղզստանի Հանրապետության «Էդելվեյս» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը» - մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված հաղորդագրությունից։
Մամուլի ծառայության տվյալներով՝ վարժանքների հիմնական նպատակն է ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների կառավարման մարմինների և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը։ Բացի այդ, միջոցառումները միտված են զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակվածության բարձրացմանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ