ՔՊ-ում «սադրանք» են համարում այն գնահատականները, թե ՀՀ-ն աշխատում է ընդդեմ ՌԴ-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Խոսակցությունները, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ ինչ-որ գործողություններ է ձեռնարկում, սադրանք են, Մոսկվան մնում է Երևանի դաշնակիցը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Հայաստանն ընդդեմ որևիցե երկրի, առավել ևս Ռուսաստանի ոչինչ չի անում, որովհետև մենք մինչև այս պահը համարվում ենք Ռուսաստանի հետ դաշնակից և միևնույն տնտեսական գոտում գտնվող երկիր։ Էն գնահատականը, որ մեր ինչ-որ քայլ ուղղված է Ռուսաստանի դեմ, ուղղակի սադրանք են ու իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր բոլոր գործընկերների հետ ունենանք նորմալ հարաբերություններ և չենք աշխատում որևէ մեկի դեմ։ Չենք էլ կարող որևէ մեկի դեմ աշխատել։ Մենք ի նպաստ Հայաստանի ենք աշխատում, եթե դա կարող է ընկալվել որպես աշխատանք ընդդեմ որևիցե մեկի, դա ես քաղաքական իրավիճակի ոչ պատշաճ գնահատում ու սխալ մեկնաբանություն եմ համարում»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ