ԵՄ-ն հունվարի վերջին կքննարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցը․ Կալլաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

347366838505535

ԵՄ երկրների արտգործնախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը։

«Մենք աշխատում ենք, որպեսզի այդ ժամանակահատվածում իսկապես հնարավորություն լինի որոշում կայացնել, թե արդյոք կարող ենք դա անել (չեղարկել պատժամիջոցները,- նշում է ՏԱՍՍ-ը)»,- նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։

ԵՄ խորհրդի նիստը Բրյուսելում, որտեղ ակնկալվում է, որ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն այդ հարցը, նախատեսված է հունվարի 27-ին։

--00—ՅՄ