ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Գրենլանդիայի բնակիչները ցնցված էին ԱՄՆ ընտրված ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարություններից, թե կղզին պետք է դառնա ԱՄՆ-ի մաս՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար, բնակիչները դեմ են Միացյալ Նահանգներին միանալուն, հաղորդում է Financial Times-ը:
Ինչպես հրապարակմանը հայտնել են կղզու մի քանի բնակիչներ, նրանք ցնցված էին Թրամփի ագրեսիվ տոնից, ոմանք՝ վախեցած»,- ասել է նրանցից մեկը։
Գրենլանդիայի նախկին վարչապետ (2009-2013) Կուպիկ Քլայստը նույնպես քննադատել է Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ գրենլանդացիները վիրավորված են, որ իրենց հայրենիքը քննարկվում է անշարժ գույքի գործարքի նման։ «Չի կարելի պարզապես դուրս գալ և գնել երկիր կամ նրա ժողովրդին»,- ընդգծել է նա։
Միաժամանակ, նշում է FT-ն, Գրենլանդիայի բնակիչները հանդես են գալիս Դանիայի Թագավորության կազմում գտնվող ինքնավար մարզի ինքնիշխանության ընդլայնման օգտին։
--00—ՅՄ