Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի և Սիրիայի, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

lavrov-fidan

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին։

Նշվում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի և Սիրիայի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցեր։

--00—ՅՄ