ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համար։
«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,- ասել է Ուոլցը ABC-ին։ Նրա խոսքով՝ մոտ ապագայում կարող են տեղի ունենալ հեռախոսային բանակցություններ։
«Մենք դեռ չենք սահմանել դրա ստույգ շրջանակը»,- նշել է նա՝ պատասխանելով Թրամփի, Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորության և ձևաչափի մասին լրագրողների հարցին։
--00—ՅՄ