Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աղոթք կկատարվի Բաքվում պատանդառված հայ գերիների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

գգ
Աղոթք գերիների համար
 
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել․

«Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։
 
Հրավիրում ենք մեր ժողովրդին միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար»։

 

 

--00—ՍՊ