ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Փաստաբանները շարունակում են բարձրաձայնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրների մասին։
Արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել ԱԱՀ և շահութահարկ), ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով:
Փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) և շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս)։
Փաաստաբաններն ընդգծում են՝ օրենքի կիրառման հետևանքով Հայաստանի Հանրապետության իրավաբանական օգնության համակարգը, որի առանցքային դերակատարներից է փաստաբանական ինստիտուտը, ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման:
Հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ այսօր կառավարությանը հանրագիր է ներկայացվել։
«1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025 թվականի հունվարի 17-ին ներկայացվել է կառավարություն»,- մասնավորապես, տեղեկացրել են ՀՀ փաստաբանների պալատից՝ ներկայացնելով փաստաթուղթը․
--00—ՍՊ