Մանրամասներ՝ ՌԴ և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագրից․ ինչ է ներկայացնում այն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

գգ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր. ինչ է այն ներկայացնում․

  • Իրանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը կետ է պարունակում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին։ Սա նշված է փաստաթղթի առաջին հոդվածում։
  • Երրորդ հոդվածում նշվում է, որ եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուսը չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ագրեսորին:
  • Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են նաև հատուկ ծառայությունների համագործակցության մասին՝ Ազգային անվտանգության ամրապնդման և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու նպատակով:
     

--00—ՍՊ