ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Ալիևի սպառնալիքները մտահոգիչ են, նրա ուլտիմատումները ներքին լսարանի համար չեն, ինչպես պնդում են ոմանք։ Պետք է զգուշանալ, բայց իշխանության ղեկին անձինք են, որոնք ադեկվատ և ունակ չեն դիմագրավել մարտահրավերներին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Արման Գալոյանը։
Բանախոսի խոսքով, իշխանությունը պետք է զգուշորեն արտաքին բալանսավորված քաղաքականություն վարի, քանի որ հիմա բավականին լարված է իրավիճակը։ « ՌԴ-ին ինադու քայլեր չպետք է արվեն, ճիշտ քաղաքականությունն ու դիվանագիտությունն ամեն մեկի խելքի բանը չեն, պետք է հասկանալ, որ դեմարշները Ռուսաստանը ցավալի է ընդունում, մեզ նախազգուշացնում են, եթե այս ուղղությամբ գնանք, ինչ կլինի»։
Անդրադառնալով ԵՄ-ին միանալու որոշմանը, Գալոյանը նշեց, որ Հայաստանի առջև լուրջ խնդիրներ կան, բայց իշխանությունը կեղծ օրակարգեր է առաջ բերում և ժողովրդին զբաղեցնում․ «Իշխանությունը` իրական պրոբլեմները թողած, լայքերի, ստատուսների հետևից է ընկած, «հաց ու տեսարաններով» զբաղեցնում են ժողովրդին, որպեսզի իրական պրոբլեմները մոռանան, զբաղված են նախընտրական քարոզ անելով»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ