ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
2018 թվականին հեղափոխություն տեղի չի ունեցել, գործող իշխանությունը բյուջե է լցնում, բայց դա չպետք է լինի տնտեսության քայքայման հաշվին, թող պարգևավճարները վերացնեն, ճոխ աշխատավարձեր չսահմանեն։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց վիրաբույժ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը։
Նշենք, որ այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանց խոսքով, այս օրենքի ընդունումից հետո մի քանի անգամ ավելացվել է իրենց հարկային բեռը։
«Ֆինանսների նախարարության ոչ մի պաշտոնյա չի կարողանալու հիմնավորի այս օրենքը, իրենք չեն տիրապետում ինֆորմացիային, ոլորտներում տիրող իրավիճակին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ