Երևանում տղամարդը հրկիզել է քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

photo_2025-04-06_10-30-26

Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի գնացել   է Ֆուչիկի 21 հասցե և դիտավորյալ մեքենա հրկիզել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզել են, որ ժամը 22։10-ի սահմաններում Ֆուչիկի 21 հասցեի մոտ Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ  Մ․-ն  դիտավորությամբ դյուրավառ հեղուկը լցնելով իր քրոջ դստեր, Երևանի բնակիչ 39-ամյա  Սուսաննա Ա․-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա հրկիզել է այն՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս:

Տեղում  ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները իրականացնում են «քեռին եկավ մեր բակը» օպերացիա, և նրանց  կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սերգեյ Մ․-ն Ֆուչիկի 21 հասցեի մոտից հայտնաբերվում և գույքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

--00—ՅՄ