Սիրիայի հարավում էլեկտրամատակարարումն ընդհատվել է դիվերսիայի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок

Սիրիայի հարավային Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է գրանցվել։ Այս մասին հայտնել է Al-Ikhbaria հեռուստաալիքը։

Նշվում է, որ էլեկտրամատակարարումը դադարեցվել է դիվերսիայի հետևանքով առաջացած անսարքության պատճառով։ Հաղորդվում է, որ սպասարկման բրիգադները սկսել են վերանորոգման աշխատանքները:

--00—ՅՄ