Հաջորդ քայլը լինելու է ՌԴ սահմանապահների հեռացումը՝ ԱՄՆ-ի մասնագետները կգան Հայաստան և սահմանային զորքերի կազմակերպման իրականացմանը կօգնեն։ ՀՀ զորքերը պետք է անցնեն համապատասխան պատրաստվածություն և տեխնիկական զինվածություն, որպեսզի կարողանան իրենց գործառույթն իրականացնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։