ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:
Այսօր արդեն նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգրատրվել է Հայրենիքի շքանշանով:
Նախարար Արսեն Թորոսյանը և առողջապահության նախարարության ողջ անձնակազմը շնորհակալություն են հայտնում բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, ինչպես նաև շնորհավորում բարձր կոչմանն արժանանալու համար ու մաղթում քաջառողջություն:
Նախարարության տարածած հաղորդագրությունում նաև նշվում է, որ նա առաջին բժիշկ ազգային հերոսն է:
--00—ԼՄ