ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։
Հերթական տեղեկությունը ստացան ապրիլի 8-ին։ Տեղեկությունները ստուգելու նպատակով Տավուշի ոստիկաններն այցելեցին Նավուր բնակավայր։ 27-ամյա երիտասարդի կացարանում ակնհայտ տեսանելի վայրում դրված էին «ԻԺ» տեսակի 16 և 20 մմ տրամաչափի հրացաններ և ինքնաձիգի փամփուշտներ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
--00—ԼՄ