Մահացել է Արմեն Դուլյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

վ

Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Նա 71 տարեկան էր։

Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։

2019 թ. հոկտեմբերից մինչ օրս Արմեն Դուլյանը հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում։ Նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։

24News-ի խմբագրակազմը ցավակցում է Դուլյանի ընտանիքին, հարազատներին և  ընթերցողներին։ 

--00—ԼՀ