Այս գիշեր Խոզնավարում կրկին կրակոցներ են լսվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок3

Այս գիշեր ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել սահմանի հարավարևելյան ուղղությամբ, բայց եղել է անկանոն կրակահերթ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը:

«Էս պահին, ոչինչ, խախանդ է, նորմալնի է վիճակը: Գիշերը 2-3 անգամ ա եղել կրակոցներ, բայց գյուղի ուղղությամբ չէր` օդ էին կրակում»,- մանրամասնեց Զաքյանը: 

Զաքյանի խոսքով, գյուղացիները հարմարվել են նման իրավիճակին, ամեն մեկն իր գործով է զբաղվում:

Վարչական շրջանի ղեկավարից հետաքրքրվեցինք, էլ ե՞րբ էր գյուղում կրակոցներ լսվել, ասաց մարտի 28-ին էր:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ