ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Մեքսիկայի Միչոական նահանգում բեռնատարի մեջ ինը մարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով Մեքսիկայի գլխավոր դատախազությանը:
Դիակները հայտնաբերվել են երկուշաբթի օրը Սիտակուարո վարչական շրջանում: Դեպքի վայր են ժամանել հանցագործությունների քննության դեպարտամենտի մասնագետները, ովքեր հաստատել են, որ փոխադրամիջոցում տղամարդկանց և մի կնոջ դի կա, հրազենային վնասվածքներով: Զոհերի ինքնությունը հայտնի չէ:
--00--ԿԿ