ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն է:
«Տեսեք՝ ով է ժամանել Շվեդիա՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»,- գրված է լուսանկարին կից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ:
Խաղը կկայանա Շվեդիայում: Սա կլինի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։
--00--ԱԹ