ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է հավաքականում տեղի ունեցած դրական փոփոխությունների, ինչպես նաև առաջիկա ընկերական հանդիպումից իր սպասելիքների մասին։
«Մեր հավաքականի ամենակարևոր փոփոխությունը հոգեբանական է, հույսն ու դուխն է փոխվել, հավատքը, հիմա հավատում ենք, որ թիմով կարանք հաղթենք», - ասել է Մովսիսյանը։
Նա նշել է՝ շատ ուրախ է, որ երկար դադարից հետո տղերքի հետ է։
«Եկել եմ, որ հաղթանակը նայեմ, հաջողություն տղերքին», - ասել է Մովսիսյանը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Հայաստանի ազգային հավաքականի հետ Շվեդիայում է:
--00—ԼՄ