ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
168.am-ի տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության երկարամյա պետ Ամալյա Ադամյանը:
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ Ամալյա Ադամյանը հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ամերիկաբնակ Յուրա Մովսիսյանի հարազատ մորաքույրն է: Նրա ամուսինն էլ երկար տարիներ եղել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը:
Ամալյա Ադամյանի հետ միասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և ոստիկանության 6-րդ վարչության իրականացրած միջոցառման արդյունքում ձերբակալվել են գործակալության ևս 6 աշխատակիցներ:
Հանրության շրջանում այդ գործակալությունն առավել հայտնի է՝ որպես գործազրկության կենտրոն, ուր գրանցված անձինք մինչև աշխատանք գտնելը որոշակի ֆինանսական օգնություն են ստանում՝ նպաստի տեսքով:
Գյումրիում համառ խոսակցություններ են շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
--0--ԿԿ