ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անարգել անցնում է:
«Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս ԿԽՄԿ-ի՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցներ. Ադրբեջանի ղեկավարությունը, սա ներկայացնելով որպես մարդասիրության ակտ, վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ, Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից և մուտք ունի միայն Կարմիր Խաչը», -գրել է Մարուքյանը:
--00—ԼՄ