ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրառում է արել՝ կից հրապարակելով տեսանյութ, որում ադրբեջանցի «էկոակտիվիստները» ողջունում են ճանապարհի կողքին՝ ցանկապատից այն կողմ կանգնած ադրբեջանցի զինծառայողներին:
«Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը։
Ադրբեջանական «էկոակտիվիստները», որոնց աջակցում է Ադրբեջանի կառավարությունը, ողջունում են այն զինվորականներին, որոնց հետ 27 օր շարունակ արգելափակել են Լաչինի միջանցքը, որն աշխարհից Լեռնային Ղարաբաղ մատակարարման միակ ալիքն է։
Զզվելի…»,- գրել է Էդմոն Մարուքյանը։
Տեսանյութը՝ այստեղ:
--00—ԼՄ