ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեշի համար, ով դատապարտվել է ազատազրկման, 5 տարվա փորձաշրջան է սահմանել։ Այս մասին հայտնում է Diario SPORT-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալվեշը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել է տուժողին վճարել 150 հազար եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում։
Հունվարին բրազիլացուն մեղադրանք է առաջադրվել Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում 23-ամյա աղջկա բռնաբարության գործում։ Հունվարի 20-ին նախկին ֆուտբոլիստը բերման է ենթարկվել։ Ավելի ուշ Ալվեշին մի քանի անգամ մերժել են ժամանակավոր բաց թողնել գրավի դիմաց:
Բրազիլացի պաշտպանը հայտնի է «Բարսելոնայում» իր ելույթներով: Կապտանռնագույնների կազմում Ալվեշը վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգայում, նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը։ Բրազիլիայի հավաքականի հետ պաշտպանը երկու անգամ հաղթել է Ամերիկայի գավաթը և Կոնֆեդերացիաների գավաթը։
--00—ՅՄ